Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների միջնորդությունը մերժվեց

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր, հետընտրական զարգացումների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի փաստաբանների միջնորդությունը նրան կալանավորելու որոշումը վերացնելու վերաբերյալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը, մերժման գրությունը իրենք ստացել են հինգշաբթի օրը:

«Ըստ էության, մեր միջնորդության ոչ բոլոր պատճառաբանություններին են անդրադարձել: Ընդ որում, անդրադարձել են, ինչպես ես պատկերացրեցի, բավականին կցկտուր», - ասաց փաստաբանը: