Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բուդապեշտ եւ Բուխարեստ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր կարճատեւ այցերով կմեկնի Բուդապեշտ եւ Բուխարեստ, ուր հանդիպումներ կունենա Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի եւ Ռումինիայի արտգործնախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` վաղը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կվերադառնա Երեւան: