Սիրիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Այսօր երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ադրբեջանի նախագահի հետ կայացած առանձնազրույցից հետո նրանք մասնակցել են երկու պատվիրակություների հանդիպմանը:

Մի շարք փաստաթղեր են ստորագրվել արդյունաբերության, էներգետիկայի, ներդրումների, մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ: