Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը` վաղը երեկոյան

Վաղը երեկոյան Լոս Անջելեսում տեղի կունենա փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը:

Արարողությունը ուղիղ եթերում կցուցադրի MTV հեռուստաընկերությունը:

Ջեքսոնը ցանկացել է, որ իր թաղման արարողությունը իրադարձություն դառնա` շոու, եւ չնմանվի ավանդական ծիսակարգի:

Կազմակերպիչների խոսքերով` իրենք իսկական շոու են խոստանում վաղը: