Իրանում ձերբակալվել են առնվազն 24 լրագրողներ եւ բլոգերներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փոխանցմամբ, մինչ Իրանում շարունակվում են հետընտրական հուզումները, լրագրողները «առաջնային թիրախ» են դարձել իշխանությունների համար:

Կազմակերպությունը պնդում է, որ առնվազն 24 լրագրողներ եւ բլոգերներ ձերբակալված են, այդ թվում` Իրանցի լրագրողների ընկերակցության ղեկավարը եւ Newsweek հանդեսի կանադացի լրագրողը:

BBC-ի լրագրողին հրամայվել է հեռանալ Իրանից: Միջազգային լրատվամիջոցներին արգելել են տեղեկատվություն հրապարակել ընդդիմության ցույցերի վերաբերյալ: