Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպումը

Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը:

Ակնկալվում է, որ նրանք հավանություն կտան Ժոզե Մանուել Բարոզուի թեկնածությանը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

Ավելի վաղ Բարոզուն ցանկություն է հայտնել շարունակել պաշտոնավարումը եւս հինգ տարի: