Պետդումայի նախկին պատգամավորը ձերբակալվել է սպանություններ կազմակերպելու կասկածանքով

2004 թվականին Կիպրոսում Ռուսաստանի երեք քաղաքացիների սպանությունը կազմակերպելու կասկածանքով Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի դատախազությանը առընթեր Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը, նախաքննական մարմինը պատրաստվում է նախկին պատգամավորի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարանին:

Տվյալ գործի հետ կապված այլ մանրամասներ աղբյուրը չի փոխանցում: