Ռուսական զորավարժություններ Վրաստանի սահմանի մոտ

Ռուսաստանի զինված ուժերի շուրջ 8 հազար 5 հարյուր զինծառայողներ կմասնակցեն Վրաստանի սահմանին մոտ անցկացվելիք զորավարժություններին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական եւ արտակարգ իրավիճակները դիմագրավելուն ուղղված այդ զորավարժությունները տեղի կունենան հունիսի 29-ից հուլիսի 6-ին: