Մեքսիկայում ավելի քան 30 երեխա է զոհվել հրդեհի հետեւանքով

Ուրբաթ օրը Մեքսիկայում՝ Սոնորա նահանգի Էրմոսիլիո քաղաքում, մանկապարտեզի շենքի հրդեհման հետեւանքով զոհվել է առնվազն 31 երեխա:

Տեղական լրատվամիջողների փոխանցմամբ, այն պահին, երբ սկսվել է հրդեհը, մանկապարտեզում եղել են 176 երեխաներ: Նրանցից 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Հաղորդվում է նաեւ, որ հրդեհը բռնվել է մանկապարտեզի հարեւանությամբ գտնվող ավտոդողերի պահեստում: