Հայտնաբերվել են Air France ընկերության աղետի ենթարկված օդանավի բեկորները

Բրազիլիայի ռազմական օդանավերը Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են նախօրեին վթարի ենթարկված մարդատար A330 մարդատար աէրոբուսի բեկորները:

Փորձագետների կարծիքով, Ռիո-դե-Ժանեյրոյից Փարիզ ուղեւորվող Air France ընկերությանը պատկանող օդանավի բոլոր 228 ուղերեւորները եւ ինքնաթիռի աշխատակազմը զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: