Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/10 ընտրատեղամասում ժամը 11:00-ին քվեարկեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` կնոջ եւ դստեր հետ:
Տվյալ ընտրատեղամասում նախագահը 189-րդ քվեարկողն էր:

«Հանուն ինչի՞ քվեարկեցիք», - լրագրողների այս հարցին Սերժ Սարգսյանը հակադարձեց. - «Այսօր լռության օր է»:

Հայաստանի Ընտրական օրենսգրքով արգելված է քարոզչությունը քվեարկության օրը: