Բուլղարիայում ավտովթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 13 մարդ է զոհվել: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների` տեխնիկապես անսարք վիճակում գտնվող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտների: