Ուրբաթ օրը Բաքու են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` Ադրբեջանից սկսելով իրենց այցը տարածաշրջան: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հաղորդել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Ամերիկացի համանախագահը ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդների այցի նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման կազմակերպումը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ավելի վաղ իր հայտնած տեղեկությունը, որ միջնորդները մինչեւ մայիսի վերջ կայցելեն Երեւան:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են մայիսի 7-ին Պրահայում` Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
Նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երեկ հայտնել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով այսօր առավոտյան պետք է ժամանեին Ստեփանակերտ: Սակայն այսօր վարչության պետ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ «համանախագահները չեն գա Ստեփանակերտ` վատ եղանակի պատճառով»:
Ըստ Լեռնային Ղարաբաղի օդերեւութաբանական կենտրոնի` այսօր Ղարաբաղում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ջերմաստիճանը +14.4 է: