Վատիկանի ռադիոն գովազդներ կհեռարձակի

Աճող ծախսերը ծածկելու նպատակով, Վատիկանի ռադիոն սկսելու է գովազդային նյութեր հեռարձակել` առաջին անգամ իր 78-ամյա պատմության ընթացքում:

Ռադիոկայանի ծախսերը կազմում են տարեկան մոտ 21 միլիոն եվրո: Այն հաղորդում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու լուրերը եւ հայտնի է որպես «Պապի ձայն»:

Մի գործակալություն զբաղվելու է գովազդների ընդունմամբ եւ հետեւելու է, որպեսզի դրանք համապատասխանեն կաթոլիկ եկեղեցու չափանիշներին:

Առաջին գովազդը ռադիոկայանով կհեռարձակվի հուլիսին: