Հյուսիսային Կորեան եւս երկու հրթիռ է փորձարկել

Հյուսիսային Կորեան այսօր փոքր հեռահարության երկու հրթիռ է փորձարկել:

Հարավկորեական «Յոնհապ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի արեւելյան ափին արձակվել են մեկական երկիր-օդ եւ երկիր-ծով հրթիռներ, յուրաքանչյուրը` մոտ 130 կիլոմետր հեռահարությամբ:

Երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ստորգետնյա փորձարկում էր իրականացրել եւ փոքր հեռահարության երեք հրթիռ էր արձակել, ինչի համար միջազգային հանրությունը դատապարտել է պաշտոնական Փհենյանին: