Իրանը եւ Պակիստանը գազատարի կառուցման պայմանագիր են ստորագրել

Իրանը եւ Պակիստանը պայմանագիր են ստորագրել գազատարի կառուցման մասին, ինչը թույլ կտա Իրանական գազը Պակիստանի տարածքով հասցնել Հնդկաստան:

2 հազար 700 երկարությամբ գազատարի նախագիծը ստացել է «Խաղաղության գազատար» անվանումը: Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ, գազատարի թողունակությունը օրական կկազմի 150 միլիոն խորանարդ մետր:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում: