Խորվաթիայի նախագահը ավարտեց այցը Հայաստան

Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը շաբաթ օրը ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան:

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Խորվաթիայի նախագահի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` առավոտյան Ստյեպան Մեսիչը եղել է Մատենադարանում, իսկ կեսօրին նրան հյուրընկալել է Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: