Եվրադատարանը ընդունեց Միխայիլ Խոդորկովսկու հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է Միխայիլ Խոդորկովսկու հայցը ընդդեմ Ռուսաստանի:

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավարը պնդում է, որ քննության ընթացքում խախտվել են իր իրավունքները:

Խոդորկովսկին մի քանի հայց է ներկայացրել Եվրադատարան: Սա դատարանի կողմից ընդունված առաջին հայցն է:

Նրա նախկին գործընկեր Պլատոն Լեբեդեւը նմանատիպ հայցով դիմել էր Եվրադատատան: 2007-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Լեբեդեւի: