Ամերիկյան ռադարի հարցը Չեխիայի անցումային կառավարության «պլանների մեջ չի մտնում»

Չեխիայի անցումային կառավարությունը մտադիր չէ խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Չեխիայում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի տարր տեղակայելու համաձայնագիրը:

Այդ մասին «Լիդովե Նովինի» թերթի հարցազրույցում չորեքշաբթի օրը ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Կոhոուտը` ընդգծելով, թե ամերիկյան ռադարի տեղակայումը «այս կառավարության պլանների մեջ չի մտնում»:

Արտգործնախարարը ասել է, թե այս հարցով կզբաղվի հաջորդ կառավարությունը, որը ձեւավորվելու է խորհրդարանական ընտրություններից հետո:

Խորհրդարանական ընտրությունները Չեխիայում նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին: