Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել է նոր շենք

Անցած շաբաթավերջին Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղափոխվել է նոր շենք:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, հիմք ընդունելով փոխադարձության սկզբունքը` ապրիլի 16-ին Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի դեսպանությանն է հատկացրել Դամասկոսի արեւմտյան Մեզզե թաղամասում գտնվող չորսհարկանի շինություն: