Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը` Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանն ազատվել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի պարտականություններից եւ կոչվել հանգստի:

Ինչպես այսօր հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառի նույն տնօրինությամբ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական նոր պատվիրակ է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: