Շաբաթ օրը Սոչիում կայացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի օրակարգում նաեւ Ղարաբաղի հարցն էր:
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ե’ւ Ռուսաստանի, ե’ւ Թուրքիան աջակցելու են Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: «Փոխզիջումը պետք է գտնեն հակամարտող կողմերը, մնացած բոլոր երկրները, որ օգնում են գտնել կարգավորման փոխզիջումային տարբերակ, կարող են հանդես գալ միայն որպես միջնորդ եւ երաշխավոր», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, հավելել է, որ ե’ւ Թուրքիան, ե’ւ Ռուսաստանը այլընտրանք չունեն եւ պետք է միասին քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար:
«Ես համոզված եմ, որ համատեղ քայլերով մենք կկարողանանք հասնել առաջխաղացման այնպիսի հարցերում, ինչպիսին են հայ - ադրբեջանական հակամարտությունը, Կիպրոսի եւ այլ խնդիրներ», - ասել է Թուրքիայի վարչապետը: