Դավիթ Նալբանդյանը վիրահատության է ենթարկվել

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ազդրի վիրահատության է ենթարկվել եւ այդ պատճառով մոտ 4 ամիս դուրս կմնա մրցասպարեզից:

Վիրահատությունը կատարվել է Բարսելոնայում, իսկ վերականգնողական շրջան անցնելու համար նա հունիսի սկզբին կվերադառնա Արգենտինա:

Բժիշկները վստահեցրել են, որ 3 ժամ տեւած վիրահատությունը թույլ կտա լուծել Նալբանդյանի առողջական խնդիրները, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել վերջին շրջանում թենիսիստի մրցելույթների վրա:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո