Երեւանում է Բեռնար Ֆասիեն

Երեւանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հետկեսօրեին ֆրանսիացի համանախագահը հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այսօր ավելի ուշ նախատեսված է նաեւ հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ: