Չինաստանը կարեւոր իրադարձություն է համարում Բին Լադենի սպանությունը

Չինաստանի իշխանությունները կարեւոր իրադարձություն եւ ահաբեկչության դեմ միջազգային պայքարի դրական զարգացում են որակել «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենի սպանությունը:

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը եւս ահաբեկչության զոհ է: Նրա խոսքով` երկրի Սինցզյան մարզի գրոհայիններին աջակցում են օտարերկրյա ծայրահեղականները: