Պակիստանի թալիբները հայտարարում են, որ Բին Լադենը կենդանի է

Պակիստանի թալիբները «խաբեություն» են որակել հաղորդագրություններն այն մասին, որ Պակիստանում սպանվել է «Ալ-Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բին Լադենը:

«Բին Լադենը Կենդանի է», - ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, պակիստանյան հեռուստատեսություններից մեկի եթերում հայտարարել է թալիբների ներկայացուցիչը:

Պակիստանի իշխանությունները առայժմ պաշտոնապես չեն արձագանքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաստատել էր, որ «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա Բին Լադենը սպանվել է ամերիկացի զինվորականների կողմից Պակիստանի տարածքում: