Զոհեր, ձերբակալություններ Սիրիայում

Սիրիայի անվտանգության ուժերը հայտարարել են հակակառավարական ցույցերի կենտրոն դարձած Դերաա քաղաքում 10 զինված ահաբեկիչների սպանության եւ շուրջ 500 մարդու ձերբակալության մասին:

Միջազգային գործակալությունները հաղորդում են, որ ձերբակալվածների թվում են հայտնի իրավապաշտպաններ եւ ընդդիմադիրներ: