Էրդողան. «Ղարաբաղը նաեւ մեր ցավն է»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան չի բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը։ Ինչպես հաղորդում է CNN-Turk-ը, այդ մասին էրդողանն ասել է այսօր Իգդիրում ՝ բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ղարաբաղը նաեւ մեր խնդիրն է»,–հայտարարել է Թուրքիայի վարչապետն ու հավելել,–«Ադրբեջանի ցավը մեր ցավն է, ուրախությունը՝ մեր ուրախությունը։ Եւ ես վերստին հայտարարում են՝քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի հետ հաշտեցումն անհնար է»։