Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Աննա եկեղեցու եւ Կաթողիկոսի նստավայրի հիմնարկեքին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու եւ Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հիմնարկեքի արարողությանը: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը: