Թինա Քեյդենաուն ժամանել է Երեւան

Երկօրյա աշխատանքային այցով այսօր Երեւան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախատեսված են փոխպետքարտուղարի օգնականի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ուժերի առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ:

Քեյդենաուն Երեւան է ժամանել Թբիլիսիից, իսկ շաբաթասկզբին նա Բաքվում էր:


Տիգրան Ավետիսյան