Վրաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ լարված բանակցությունների արդյունքում կիրակի օրը ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` երկուշաբթի կեսօրին կհանդիպեն նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ ընդդիմության չորս առաջնորդներ՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան, նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին եւ ընդդիմության ակտիվիստ Կախա Շարտավան: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Անցած ուրբաթ տեղի է ունեցել իշխանություն-ընդդիմություն ձեւաչափով առաջին հանդիպումը. խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ընդունել է ընդդիմության ակտիվիստներին, սակայն զրույցն արդյունավետ չի եղել: Բաքրաձեի խոսքերով` «բովանդակային առումով էական ձեռքբերում չկար»:
Ընդդիմության մի հատվածը, որի ներկայացուցիչն է Գաչեչիլաձեն, որդեգրել է արմատական դիրքորոշում եւ դեմ է իշխանությունների հետ երկխոսությանը: Մինչդեռ Ալասանիային սատարող գործիչները, չհրաժարվելով առանցքային պահանջից, այն է՝ նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը, այնուամենայնիվ, առաջարկում են բանակցել իշխանությունների հետ:
Ըստ վերլուծաբանների` եթե առաջիկա օրերին Վրաստանում քաղաքական ասպարեզում լուրջ փոփոխություններ տեղի չունենան, ապա մոտեցումների տարբերությունը կարող է է’լ ավելի սրել ընդդիմության առաջնորդների վեճն ու հանգեցնել պառակտման:
Բողոքի ակցիաների ալիքն առայժմ չի մարում. շաբաթ օրը նախագահ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: