Վրաստանում ձերբակալված ընդդիմադիրները ազատ արձակվեցին

Վրաստանի իշխանությունները այսօր ազատ են արձակել ընդդիմության երեք ակտիվիստներին, որոնց ձերբակալությունը ընդդիմության եւ ոստիկանության երեկվա բախումների պատճառ էր դարձել:

Ընդդիմադիր երեք գործիչները ձերբակալվել էին երեքշաբթի օրը` լրագրողի վրա ենթադրյալ հարձակման համար:

Վրաստանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ նրանք ազատ են արձակվել ի պատասխան Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հորդորի, ով համոզմունք էր հայտնել, որ նման քայլը կմեղմի առկա լարվածությունը: