Ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» գործակալության գլխավոր խմբագիրը

Այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում աշխատանքից տուն վերադառնալիս Նալբանդյան 9 շենքի շքամուտքում անհայտ անձանց կողմից հարձակման եւ դաժան ծեծի է ենթարկվել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։

Խմբագիրը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Արգիշտի Կիվիրյանի կինը՝ հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ամուսնու հետ կատարվածը։

Կիվիրյանի գործընկերները հարձակումը կապում են նրա մասնագիտական գործունեության հետ։