Բեռլուսկոնին առաջադրել է իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ընտրություններում

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին առաջադրել է իր թեկնածությունը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Ընտրությունները կայանալու են հունիսի 6-ից 7-ը։

Ըստ չգրված օրենքի եվրոպական պետությունների առաջնորդները երբեք չեն մասնակցում Եվրախորհրդարանի ընտրություններին, քանի որ համարվում է, որ անհնար է համատեղել աշխատանքը գործադիր եւ օրենսդիր մարմիններում։