Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կկայանա մայիսի 7-ին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին՝ Պրահայում։ Այս մասին Երեւանում այսօր հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն չի բացառել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ կարող են հանդիպել հունիսի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։