Բուլղարիայում քննարկում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրները

Բուլղարիա -- էներգետիկ անվտանգության համաժողով, 24 -ը ապրիլի, 2009
Սոֆիայում մեկնարկած երկօրյա համաժողովում Կասպիական տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի եւ Միջին Արեւելքի գազարդյունաբերողները էներգետիկ անվտանգության խնդիրներ կքննարկեն Եվրամիության եւ Բալկանյան թերակղզու գազ ներկրողների հետ։

Հանդիպումը ի մի է բերել «Նաբուկո» եւ «Հարավային հոսանք»` մրցակից գազամուղերի կառուցման ծրագրերի աջակիցներին։

«Նաբուկո» գազամուղը հնարավորություն կընձեռի Ռուսաստանը շրջանցող ուղիով կասպիական գազը հասցնել Եվրոպա: «Հարավային հոսանք» գազամուղը, ընդհակառակը, ավելի կուժեղացնի Ռուսաստանի դիրքերը Եվրոպայի էներգակիրների շուկայում։