Էրդողանի խորհրդականը կարող է փոխարինել Բաբաջանին

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, թուրքական Hurriet թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ կկատարի կառավարության կազմում: Արտգործնախարար Ալի Բաբաջանին այդ պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի վարչապետի խորհրդական, պրոֆեսոր Ահմետ Դավութօղլուն:

Hurriet հայտնում է այս մասին` հղում կատարելով «վստահելի աղբյուրներին»: Նշվում է, որ Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Ալի Բաբաջանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Բաբաջանը, ով Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2002-2007 թվականներին, կփոխարինի Մեհմետ Սիմսեկին: