Յուշչենկոն կրկին կառաջադրվի Ուկրաինայի նախագահական ընտրություններում

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ում վստահության վարկանիշը Ուկրաինայում այսօր 10 տոկոսից ցածր է, իր թեկնածությունը կառաջադրի հաջորդ նախագահական ընտրություններում:

Այս շաբաթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ 2004 թվականի ընտրություններում Յուշչենկոյի հակառակորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: