Ղրղըզստանում ՀԱՊԿ-ի ռազմաբազայի ինքնաթիռների քանակը կավելացվի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ղրղըզստանի Կանտ բազայում տեղաբաշխված ռազմական ինքնաթիռների քանակը նախատեսվում է ավելացնել:

«Ասսոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Բորդյուժան խուսափել է ավելի կոնկրետ թվեր նշել, սակայն շեշտել է, որ այս որոշումը պայմանավորված է Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակով:

ՀԱՊԿ-ի ռազմաօդային ուժերի բազայից բացի Ղրղըզստանում տեղաբաշխված է նաեւ ամերիկյան Մանաս ռազմաբազան: