Վրաց ընդդիմությունը որոշել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակել մինչեւ ապրիլի վերջը:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ընդդիմադիրները մտադիր են ընդլայնել նաեւ ցույցերի աշխարհագրությունը եւ հանրահավաքները անցկացնել միաժամանակ մի քանի վարչական շենքերի մոտ, այդ թվում` նախագահական պալատի, խորհրդարանի, Ներքին գործերի նախարարության, Արտգործնախարարության, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքերի մերձակայքում:
Ընդդիմադիր կուսակցությունների հաղորդագրությունների համաձայն, ապրիլի 9-ից սկսված ակցիաները կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը: Ընդդիմությունն ակնկալում է մինչեւ 200 հազար մարդու մասնակցությունը կազմակերպվող ակցիաներին: