Հնդկաստանում մեկնարկեցին ընտրությունները


Հնդկաստանում սկսվել են ընդհանուր ընտրությունները, որոնց մասնակցելու իրավունք ունի շուրջ 700 միլիոն քաղաքացի: Ընտրությունները կշարունակվեն մեկ ամիս: Ընտրողների քանակով դրանք աշխարհում ամենամեծամասշտաբ ժողովրդավարական ընտրություններն են:

Հիմնական մրցակցությունը ընթանում է իշխող «Կոնգրես» կուսակցության եւ ընդդիմադիր Հինդու-ազգայնական «Բհառտիա Ջանատա» կուսակցության միջեւ:

Ընտրությունների անվտանգությունն ապահովում են տասնյակ հազարավոր ոստիկաններ` զգուշանալով հնարավոր ահաբեկչական գործողություններից: