Արեւմուտքը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը

Ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները շարունակում են քննարկել Մահմուդ Ահմադինեջադի նոր առաջարկները Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Երեկ Վաշինգտոնում կայացած քննարկմանը մասնակցել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանան:

Իրանի նախագահը, ով հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, երեկ տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկությունների նոր փաթեթ է պատրաստվում, որը կօգնի հաղթահարել այժմ գոյություն ունեցող փակուղային իրավիճակը: