Իտալիայում հուղարկավորում են երկրաշարժի զոհերին

Իտալիայում հուղարկավորում են երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի ավելի քան 280 զոհերին: Երկրում այսօր սգո օր է հայտարարվել: Վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկրաշարժից առավել տուժած ԼտԱքվիլա քաղաքում կմասնակցի հուղարկավորության արարողությանը:

Երկրաշարժի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց ավերված կամ վթարային դարձած բնակարանները: