Կենտրոնական Իտալիայի երկրաշարժից տուժած շրջանում հատուկ դրություն է հայտարարվել

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կարգադրությամբ հատուկ դրություն է հայտարարվել երկուշաբթի տեղի ունեցած 6.2 բալ հզորությամբ երկրաշարժից առավել տուժած Աբրուցցոի շրջանում։

Կենտրոնական Իտալիայում երկրաշարժի պատճառած ավերածություններին զոհ գնացած մարդկանց մասին հաղորդագրությունների թիվը շարունակում է աճել։ Նշվում է 179 զոհերի, 34 անհայտ կորածների, հարյուրավոր վիրավորների եւ տասնյակ հազարավոր անօթեւան մնացածների մասին։

Երկրաշաժից առանձնապես տուժել է միջնադարյան ճարտարապետությամբ հայտնի Լ’Աքվիլա քաղաքը։