Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է աշխատանքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը: