ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ծերանոցներից մեկում կրակոցներից 8 մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգի ծերանոցներից մեկում 45-ամյա մի տղամարդ կրակ է բացել` սպանելով 8 մարդու:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ոստիկանության բաց արած պատասխան կրակոցներից հանցագործը վիրավորվել է, նրան ձերբակալել են:

Ոստիկանների առայժմ չեն կարողացել պարզել նրա գործողությունների դրդապատճառները: