Ժոզե Մանուել Բարոզոն ակնկալում է «մոտ ապագայում» տեսնել Աբդուլա Գյուլի հայաստանյան այցի արդյունքները

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, Բրյուսել կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: Հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

«Անդրադառնալով նախագահ Գյուլի` Հայաստան կատարած պատմական այցին, քաղաքական քայլ, որը վկայում է իմաստուն քաղաքականության մասին, ես շնորհավորում եմ նախագահ Գյուլին այդ նախաձեռնության համար: Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ այցի կոնկրետ արդյունքները», - ասել է Ժոզե Մանուել Բարոզոն: