Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդգրության համաձայն, Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է:

«Զրուցակիցները խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ` Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ կարեւորելով նորաստեղծ սփյուռքի նախարարության դերը», - ասված է հաղորդագրությունում: