Եվրամիությունը եւ Ուկրաինան քննարկում են գազի տրանզիտի խնդիրը

Այսօր Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Բրյուսելում Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ քննարկում են Ուկրաինայի գազի տրանզիտային համակարգի արդիականացման նպատակով միջազգային ներդրումներ ապահովելու հնարավորությունը:

Քննարկումներին մասնակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, Ռուսաստանի էներգետիկայի նախագահ Սերգեյ Շմատկոն, Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ: