Ֆրանսիական արհմիությունները գործադուլներ են կազմակերպել

Արհմիությունները Փարիզում եւ շուրջ 200 այլ ֆրանսիական քաղաքաներում այսօր գործադուլներ են կազմակերպել: Աշխատավորական միությունները գտնում են, որ նախագահ Նիկոլա Սարկոզին բավարար քայլեր չի ձեռնարկում տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատավորներին օգնելու համար:

Հաղորդագրությունների համաձայն, Փարիզում առավոտից գործադուլի հետեւանքով խաթարվել է հանրային տրանսպորտի` ավտոբուսների եւ գնացքների երթեւեկությունը: